Մեր Մասին

Ճանաչիր, զարգացիր, ոգեշնչիր

«Նարեկ» բարեգործական հիմնադրամը ձգտում է ստեղծել հարթակ, որտեղ կրթությունը, մշակույթը և նորարար հմտությունները դառնում են բոլորի աճի ու հզորացման հնարավորություն։ Մեր նպատակն է ձևավորել գիտակցված, ստեղծագործ և զարգացող հասարակություն։

Մենք ձգտում ենք ձևավորել միջավայր, որտեղ

դառնում են անհատի կարողությունների բացահայտման, հասարակության զարգացման և սոցիալական հզորացման հիմնաքար։

Մեր նպատակն է լինել այն հարթակը, որը միավորում է գիտելիքը, նորարարությունը և մարդասիրությունը՝ ոգեշնչելով նոր սերունդներին ստեղծել լուսավոր, հմտավոր և պատասխանատու ապագա։

Հիմնական արժեքներ

«Նարեկ» բարեգործական հիմնադրամի տեսլականն է ստեղծել կրթությամբ, մշակույթով և ինքնազարգացմամբ զորացված հասարակություն, որտեղ յուրաքանչյուր երեխա, երիտասարդ և մեծահասակ ունի հասանելիություն ժամանակակից հմտությունների, ստեղծագործ ինքնարտահայտման և անձնական աճի հնարավորություններին։

Կրթություն բոլորի համար

Մեզ համար կրթությունն առաքելություն է, ոչ թե շուք։

Մարդակենտրոն մոտեցում

Յուրաքանչյուր մասնակցի տեսնում ենք որպես եզակի հնարավորություն՝ զարգանալու և ստեղծելու։

Նորարարություն և ժամանակակից հմտություններ

Խրախուսում ենք տեխնոլոգիական, լեզվական ու ստեղծագործ առաջընթացը։

Մշակույթ և ինքնարտահայտում

Երգը, պարը, լեզուներն ու արվեստը մեր ծրագրերի անբաժան մասն են։

Սոցիալական պատասխանատվություն

Աջակցում ենք համայնքներին՝ հզորացնելով անհատին։

Հավասարություն և ներառականություն

Բոլորը պետք է ունենան սովորելու, զարգանալու և երազելու իրավունք։