Մեծ շուքով և հոգևոր տոնակատարությամբ Ծաղկաձորի Տիրամայր ճամբարում՝ Սպիտակի Մայր Թերեզայի կենտրոնի քույրերի հետ, նշել ենք Մայր Թերեզայի տոնը՝ սիրո, կարեկցանքի և նվիրումի խորհրդանիշի հիշատակ։

🌷 Նրա կյանքն ու գործը վկայում են, որ իսկական սրբությունը ծնվում է ուրիշին ծառայելուց և ամենափոքր քայլով մեծ սեր ցուցաբերելուց։ Թող Մայր Թերեզայի պատգամները շարունակեն լուսավորել մեր սրտերը և ներշնչել ամեն օր։

🌷 Նա մեզ համար օրինակ է՝ սիրել առանց սահմանների, օգնել առանց շահի, մխիթարել առանց դատելու։

🌷 Թող նրա լույսը ապրի մեր մեջ և հիշեցնի, որ ամենափոքր բարությունը կարող է վերածվել մեծ հրաշքի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով