Շնորհակալ սրտերով դեպի նոր ծրագրեր․․․

Այսօր մենք համախմբվել ենք շնորհակալության և գնահատանքի մթնոլորտում՝ նշելու «Նարեկ» բարեգործական հիմնադրամի և «Արև-Վան» կամավորական թիմի նվիրված ու սրտանց գործունեությունը։ Ճամբարային և համայնքային ծրագրերում ձեր ներկայությունը եղել է ոչ միայն աջակցություն, այլ նաև լույս, ոգեշնչում և իրական օրինակ մյուսների համար։ 🌷Ձեր անկեղծ նվիրումով է, որ հնարավոր է դառնում մարդկանց կյանքում փոփոխություն ստեղծել՝ հավատով, ջերմությամբ և միասնականությամբ։ 🌷Այս հանդիսավոր արարողությունը մի փոքր, բայց սրտաբուխ շնորհակալություն է ձեր մեծ աշխատանքի և անմնացորդ ծառայության համար։ 🌷Թող այս վկայականներն ու շնորհակալագրերը լինեն հիշեցում ձեր բարի գործերի արժեքի մասին։ 🌷Շնորհակալություն յուրաքանչյուրիդ՝ ձեր նվիրվածության, սիրո և հավատքի համար։

Աստված թող օրհնի ձեր ճանապարհը և ձեր ապագա բոլոր ծրագրերը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով