Այսօր Նարեկ բարեգործական հիմնադրամում ունեցանք մեր անգլերենի նոր խմբի առաջին դասը, ու անկեղծ՝ շատ լավ ստացվեց։ Միանշանակ զգացվում էր երեխաների հետաքրքրվածությունն ու ցանկությունը՝ սովորելու, եւ ակտիվ մասնակցելու։ Դասաժամը անցավ շատ թեթև, ջերմ ու աշխատանքային մթնոլորտում․ ծանոթացանք, բացեցինք լեզվական առաջին քայլերը և ստեղծեցինք մի միջավայր, որտեղ բոլորը կարող են ազատ արտահայտվել ու զարգանալ։ Սա միայն սկիզբն է, եւ առաջ մեզ սպասում են նոր հայտնագործություններ, առաջընթաց ու շատ ուրախ պահեր։



