«Նարեկ» բարեգործական դասընթացների մասնակից երիտասարդները եւ «Արեւ-Վան» կամավորական թիմը այցելեց Էյ Թի Փի (Armenia Tree Project) և մասնակցեց բնապահպանական սեմինարի։
https://www.facebook.com/share/1H4Uwkug78/?mibextid=wwXIfr
Մեր այցելությունը ոչ միայն ճանաչողական, այլև խորապես մոտիվացնող փորձառություն էր։
🌷Մենք ականատես եղանք այն մեծ աշխատանքին, որ իրականացնում է «Էյ Թի Փի»-ն՝ ծառատունկի, էկոհամակարգերի պահպանության և սահմանամերձ համայնքների կայուն զարգացման ուղղությամբ:
🌷Այժմ, առավել քան երբևէ, անհրաժեշտ է համախմբել ուժերը՝ մեր երկիրը պահպանելու, հարստացնելու և ապագա սերունդներին առողջ միջավայր թողնելու համար։
🌷Շնորհակալություն «Էյ Թի Փի» թիմին, հանձինս սեմինարավար` տիկին Գայանե Մարգարյան -ի ջերմ ընդունելության, գիտելիքի փոխանցման և իրենց գործին նվիրվածության համար։
Մենք շարունակում ենք մեր կամավորական առաքելությունը՝ հանուն կանաչ ու կայուն Հայաստանի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով