«Ծնողի դպրոց»-ի հետ համագործակցության շրջանակներում Արևիկ բնակավայրում հաջողությամբ անցկացվեց «Ծնողավարում» դասընթացի երրորդ փուլը, որին մասնակցեցին նաեւ «Նարեկ» բարեգործական հիմնադրամի դասընթացին մասնակցող՝ ծնող մայրիկները։
Այս փուլը դարձավ ամփոփում ծնողական կրթության երեքաստիճան գործընթացի, որի ընթացքում մասնակիցները խորացրին իրենց գիտելիքները երեխայի վարքի կառավարման, հուզական հաղորդակցման և ընտանեկան հարաբերությունների արդյունավետ ձևավորման ոլորտներում։
Դասընթացի ավարտին ծնողներին շնորհվեցին վկայականներ և նվիրատվության կարգով հանձնվեցին ծնողավարման գրքեր՝ որպես շարունակական զարգացման և ընտանիքում գիտակցված դաստիարակության խորհրդանիշ։







