«Նարեկ» բարեգործական հիմնադրամի կրթական կենտրոնի կամավորական խմբի գործունեությունը

2012 թվականից «Բակային ճամբար» ծրագրի շրջանակում, «Նարեկ» բարեգործական հիմնդրամի կրթական կենտրոնում դասընթացների մասնկից երիտասարդներից ընտրված խումբը ճամբարային հերթափոխով, կամավոր հիմունքներով՝ ամռանն օգնում է Սպիտակի եւ Երեւանի Մայր Թերեզայի քույրերին, ովեր կազմակերպում են բակային ճամբար Սպիտակի եւ հարակից համանքների, ինչպես նաեւ Երեւանի Չարբախ համայնքի սոցիալապես անապահով եւ բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Կարեւոր է նշել այն փաստը, որ այստեղ անվճար դասընթացներին մասնակցող երիտասարդները ձեռք բերելով համապատասխան գիտելիքներ, պատրաստակամություն են ցուցաբերում ստացածը փոխանցելու ճամբարականներին: Ճամբարային օրերը հագեցված են մարզական, մշակութային եւ ճանաչողական բազմաբնույթ միջոցառումներով, մասնավորապես, մանկական հանդես-ծրագրեր, երգի, պարի, ասմունքի, սպորտլանդիայի եւ այլ մրցույթներ, ձեռքի աշխատանքների ցուցահանդեսներ, էքսկուրսիաներ դեպի պատմամշակութային վայրեր: Կամավորների նվիրված ու ակտիվ գործունեության շնորհիվ տարեցտարի ավելանում է ճամբարականների թիվը։

Միացիր մեր շղթային
85 Շենք, Ղորղանյան փողոց, 3118, Գյումրի, Հայաստան