Իրադարձություններ

2008թ-ի մայիսի 5-ից սկսած՝ արդեն 10-րդ անգամ նշվելու է Համաշխարհային լաբիրինթոսի օրը: Այս տարի տոնին միանում է նաև Հայաստանը: Գյումրիում գործող «Նարեկ» բարեգործական հիմնադրամի այգում կառուցված լաբիրինթոսը գրանցվել է Համաշխարհային լաբիրինթոսների ցանկում, և այստեղ առաջին անգամ տոնվեց Համաշխարհային լաբիրինթոսի օրը: «Նարեկ» բարոգործական հիմնադրամի դահլիճում պատմաբան Արթուր Նիկողոսյանը ներկայացրեց լաբիրինթոսի պատմությունը, որից հետո տեղի ունեցավ լաբիրինթոսի օրհնությունը, իսկ արդեն ժամը 13:00-ին ներկաները սկսեցին քայլել՝ հանուն խաղաղության:
Նշենք, որ աշխարհի ավելի քան 80 երկրում կա մոտ 10 հազար լաբիրինթոս, որի վրա մայիսի 5-ին ավելի քան 5 հազար մարդ քայլեց խախաղության համար: «Միասին ձեռնարկենք քայլերթ խաղաղության համար» նշանաբանով քայլերթ-աղոթքը ուղիղ եթերով հեռարձակվեց համացոնցով եւ լուսաբանվեց մի շարք լրատվամիջոցներվ։